Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին է uպանվել

Լիբիայի նախկին երկարամյա առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, սպանվել է երկրի արևմտյան Զինտան քաղաքում, գրել են մի շարք ԶԼՄ-ներ։

Քադաֆիի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ նա մահացու վիրավորվել է իր բնակության վայրի մոտակա այգում։ Չորս մարդ է հարձակվել, բոլորը փախել են դեպքի վայրից։

Նախկին նախագահի որդու տան բոլոր տեսախցիկները անջատվել են մահափորձից առաջ։

Տրիպոլիում տեղակայված Ազգային համաձայնության կառավարության (ԱԸԿ) պաշտպանության նախարարությանը ենթակա 444-րդ մարտական ​​​​բրիգադը հայտնել է, որ Քադաֆիի ավագ որդին սպանվել է զինված բախումների ժամանակ։

Սեյֆ ալ-Իսլամի փաստաբան Խալեդ ալ-Զաիդին հաստատել է իր հաճախորդի սպանությունը։ Քադաֆիի որդու քաղաքական թիմը հայտարարության մեջ նշել է, որ «սպանությունն անպատիժ չի մնա»։

Իսկ թե որտեղ է Քադաֆիի որդու մարմինը, հայտնի չէ։

 

Leave a comment