ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հերոսուհին արցախցի երիտասարդներից Աննա Խալատովան է։ Աննայի հետ խոսել ենք շրջափակման դժվարություններից, հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո, պատերազմի և արցախյան հուշերի մասին։
«Սեպտեմբերի 1-ին ՌԴ խաղաղապահները տորթ էին բերել դպրոց, չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էինք քաղցր կերել։ Գյուղերից մարդիկ եկել էին փրկվելու, պատսպարվել էին դպրոցների նկուղներում, ամեն պայթյունի հետ մի մանուկ էր լացում», – պատմում է Աննան ու հավելում. «Հայրս վիրավորվել է վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ, նրան տեղափոխեցին Երևան, իսկ մենք շատ ուշ դուրս եկանք Արցախից։ Մայրս պատմում է, որ հայրիկիս անունը գոռալով վազում էր հիվանդանոցի միջանցքներով, որպեսզի գտնի նրան»։
Աննան անկեղծանում է և պատմում, որ գաղթի ճանապարհին մտածում էր, թե փրկվեցին, բայց անցնելուց հետո միայն հասկացավ, որ գուցե այլևս հետ չի դառնալու։
Մանրամասները՝ տեսանյութում։