«Կուզենայի մի քիչ ավելի հանգիստ սկսեի խոսքս, բայց չեմ կարող թաքցնել զայրույթս: Մի երեք-չորս անգամ ավելի շատ մարդիկ դրսում են: Հետո իմացա, որ ցավոք սրտի կարող էին ուրիշ տեղ թույլատրել անցկացնել այս հանդիպումը: Մեկի հետ խոսեցի, ասեցին՝ այստեղի ղեկավարները մեղավոր չեն, ամենավերևից են հրահանգել: Ես քանի տարի քաղաքականության մեջ եմ, այսպիսի այլանդակ ղեկավարություն, որ իր լծակները օգտագործում է այ այսպիսի սրիկայություն անելու համար, չեմ տեսել»,- այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Գավառում քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի պատգամավորների հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։