Հայաստանն առանց դրա չի կարող. Սարգսյանը սխալ է համարում ԱԷԿ-ից հրաժարվելու մասին միտքը

https://arm.sputniknews.ru/20260510/hajastann-aranc-dra-chi-karvogh-sargsjany-skhal-e-hamarum-aek-ic-hrazharvelu-masin-mitqy-102033303.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/295/28/2952853_154:0:2883:2047_1920x0_80_0_0_e7e7fc25b0d1f368003081151f669b42.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ատոմակայան, արամ սարգսյան, հայաստան, ռուսաստան, «ռոսատոմ»

ատոմակայան, արամ սարգսյան, հայաստան, ռուսաստան, «ռոսատոմ»

Բաժանորդագրվել

Դեմոկրատական կուսակցության ղեկավարը հիշեցրել է՝ Հայաստանում ատոմակայան կառուցելու որոշումը 1960-ականների վերջին ընդունվել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում հանրապետության ռազմավարական դերը և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանի առկայությունը:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանը չի կարող մնալ առանց սեփական ատոմային էներգետիկայի, քանի որ այն անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկն է: Իսկ ատոմակայանից հրաժարվելու հնարավորության մասին խոսակցությունները կա՛մ պրոֆեսիոնալիզմի բացակայության դրսևորում են, կա՛մ գիտակցված վնաս ազգային շահերին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ 1960-ականների վերջին Հայաստանում ատոմակայան կառուցելու որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով հանրապետության ռազմավարական դերը տարածաշրջանում և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանի առկայությունը:

«Այսօր այն մասին, թե կարելի է ատոմակայան չունենալ, խոսում են կա՛մ բացարձակ տգետները, կա՛մ ազգային շահերին դավաճանող մարդիկ»,-հայտարարեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ԱԷԿ-ը ոչ միայն էլեկտրաէներգիայի աղբյուր է երկրի տնտեսության համար, այլև պետության անվտանգության առանցքային հենասյուներից մեկը: Բոլորովին պատահական չէ, որ Թուրքիան, Ադրբեջանը, իսկ հիմա նաև Եվրոպան ձգտում են Հայկական ԱԷԿ-ի փակմանը. նրանց ցանկությունը թելադրված է աշխարհաքաղաքական շահերով: Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ հենց Եվրոպայում բազմաթիվ ատոմային բլոկներ կան, իսկ Թուրքիան կառուցում է «Ակկույու» ԱԷԿ-ը:

Սարգսյանը նշեց նաև, որ 1986 թ. Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո հայկական կայանը լուրջ արդիականացում է անցել և 1987 թվականի դրությամբ լիովին համապատասխանում էր անվտանգության պահանջներին: Եվ այն 90-ականներին փակել ամենևին չէր կարելի: Այդ պատճառով էլ, երբ համոզվեցին, որ առանց ատոմակայանի Հայաստանը չի կարող զարգանալ, այն նորից գործարկեցին:

Խոսելով նոր կայանի կառուցման հեռանկարների մասին՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ Հայաստանը պետք է Մեծամորում նոր էներգաբլոկ կառուցի և այդ հարցում համագործակցի հենց Ռուսաստանի հետ: Ըստ նրա՝ ռուսական տեխնոլոգիաներն ապացուցել են իրենց հուսալիությունը, իսկ հայ մասնագետները տասնամյակներ շարունակ աշխատել են հենց այդ համակարգով: Բացի այդ, «Ռոսատոմը» կայաններ է կառուցում ամբողջ աշխարհում, և ոչ ոք դրանից չի հրաժարվում:

Ինչ վերաբերում է մոդուլային ատոմակայանների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին, Սարգսյանը հայտարարեց, որ ամերիկյան կողմը նման տեխնոլոգիաներ դեռևս գործնականում չի կիրառում:

«Հայաստանին ուզում են պարտադրել մի նախագիծ, որը կհանգեցնի երկրի ինքնիշխանության թուլացմանը: Ինչո՞ւ են վախենում Թուրքիան՝ առաջին հերթին, և Ադրբեջանը: Նախ՝ նրանք կարծում են, որ եթե մեր ատոմակայանին մի բան պատահի, կտուժի նաև Թուրքիան: Երկրորդ՝ նա, ով ատոմակայան ունի, սկզբունքորեն կարող է միջուկային զենք ստեղծել: Իսկ քանի որ մեզ մոտ ֆիզիկան բավականաչափ զարգացած է, դա ուժեղացնում է նրանց մտավախությունները»,-ասել է նա:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդը կարծում է, որ հայկական ատոմային էներգետիկայի ապագայի շուրջ քննարկումների հետևում ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակներ կան՝ կապված տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու հետ: Նա հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ Վրաստանն ու Ադրբեջանը «պոկվեցին» Ռուսաստանից, Հայաստանը մնում է Մոսկվայի վերջին դաշնակիցը Հարավային Կովկասում:

Բացի այդ, ԱԷԿ-ի հարցում ճնշումն Արևմուտքի ավելի լայն ռազմավարության մասն է, որը նախատեսում է միջոցառումների համալիր՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար. անգլոսաքսերը միշտ ձգտել են ազդեցություն ունենալ այս տարածաշրջանում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական արևային կայանները երկու ԱԷԿ-ի չափ հզորություն ունեն: Նրա խոսքով՝ արևային էներգետիկայի զարգացման գործում Եվրամիության օգնության թեման առանցքայիններից մեկն է եղել Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:

Անթույլատրելի է Մեծամորի ատոմակայանի հզորությունների նվազեցումը. փորձագետ

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Մեծամորի ԱԷԿ-ը չի տուժել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ Սպիտակի երկրաշարժից, սակայն կանգնեցվել է 2 ամիս անց՝ 1989-ի փետրվարին, և վերագործարկվել է 1996 թվականին:

Ի սկզբանե կայանի շահագործման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն ստորագրել են շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ:

Leave a comment