Անվտանգության համար լավ հարաբերություններ ենք հաստատելու ռեգիոնալ երկրների և մեծ խաղացողների հետ․ Մարության․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

10.05.2026 | 17:48

«Անվտանգության ոլորտում մեր ամենակարևոր անելիքը՝ մաքսիմալ լավ հարաբերություններ հաստատել բոլոր մեր գործընկերների հետ, նախ ռեգիոնալ, և իհարկե նաև ավելի մեծ խաղացողների հետ»,-այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց «Նոր ուժ»-ի վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։

«Մեծ խաղացողները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն… Դե Ռուսաստանը էլի մեծ խաղացող ա, բայց նաև ռեգիոնալ գործընկերների մեջ ա մտնում»,-ասաց նա։

Մարությանի խոսքով՝ խորացնելու են հարաբերությունները Եվրամիության հետ։

«Բոլոր ոլորտներում՝ և՛ արդարադատության, և՛ մարդու իրավունքների, մամուլի իրավունքների ոլորտում, բնապահպանության ոլորտում, բոլոր ոլորտներում բավական հետ ենք ընկած ստանդարտներով։ Մենք պետք է մեր ստանդարտները բերենք հավասարեցնենք եվրոպական ստանդարտի, որ կարողանանք ընդհանրապես խոսել էդ ընտանիքին անդամակցելու մասին։ Մինչև էդ խոսակցությունը միակողմանի է»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment