Ուիտկոֆն ու Քուշները գուցե շուտով ժամանեն Ռուսաստան. Ուշակով

https://arm.sputniknews.ru/20260510/uitkvofn-u-qushnery-guce-shutvov-zhamanen-rusastan-ushakvov-102025606.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_4a5a859b77e0af46032e280f3a780aeb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

յուրի ուշակով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, բանակցություններ

յուրի ուշակով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, բանակցություններ

Բաժանորդագրվել

Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ-ն աչքաթող չի անում ուկրաինական կարգավորման թեման, ինչի մասին վկայում են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ակտիվ շփումները։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ամերիկացի գործարար, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները կարող են մոտ ժամանակներս ժամանել Ռուսաստան: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Վաղ թե ուշ, կարծում եմ՝ շուտով, մեր մշտական գործընկերներ Սթիվ Ուիտկոֆն ու Քուշները կգան Մոսկվա, մենք կշարունակենք նրանց հետ երկխոսությունը»,-ասել է Ուշակովը «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աչքաթող չի անում ուկրաինական կարգավորման թեման, այդ մասին են վկայում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ակտիվ հեռախոսային շփումները:

«Ես չէի ասի, թե Վաշինգտոնում ինչ-որ կերպ աչքաթող են անում ուկրաինական հիմնախնդիրը: Եվ հենց այդ մասին են վկայում մեր ակտիվ հեռախոսային շփումները: Եվ, մասնավորապես, Թրամփի այդ նախաձեռնությունը, որը նա հնչեցրեց և որին մենք աջակցեցինք: Այսինքն՝ ամերիկացիներն աշխատում են»,-ասել է Ուշակովը:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կայացել են Ժնևում փետրվարի 17-18-ին: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»: Մարտի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մի շարք հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Սակայն ամերիկացի բանակցողներն այժմ զբաղված են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով:

Leave a comment