Եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին․ Ալիեւ

Քաղաքականություն

Եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին․ Ալիեւ

Ազատություն․ Ադրբեջանը նպատակ չունի կործանել Հայաստանը կամ զրկել այն անկախությունից, պետական Azertac գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է  Իլհամ Ալիևը Զանգելանի բնակիչների հետ հանդիպմանը։

«Եվրոպայի այսպես կոչված դիտորդները ենթադրաբար շարունակում են մշտադիտարկում իրականացնել Ադրբեջան-Հայաստան սահմանին։ Ես այն ժամանակ էլ եմ ասել․ եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին, և այնտեղ անգամ իրենց հետքը չէր մնա», – ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը նշել է, որ եվրոպացի դիտորդները ներկայացնում են, թե Հայաստանը Ադրբեջանից են պաշտպանում․ «Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու, – հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, – Մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ»։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի միջազգային հեղինակությունը «բոլոր ժամանակների բարձրակետին է», որի պատճառներից մեկն էլ, ըստ նրա, Ադրբեջանի «ռազմական հաղթանակն» է։

 

Leave a comment