Մեսին հերթական գոլն է խփել MLS-ում ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» մրցակցի խաղադաշտում 4։2 հաշվով հաղթել է կանադական «Տորոնտոյին»։

Հյուրերի կազմում գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը MLS-ում ամենաարագն է հասել 100 գոլային գործողության ցուցանիշին։ 38-ամյա Մեսին 64 խաղում դարձել է 59 գոլի ու 41 ասիստի հեղինակ։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն իտալացի Սեբաստիան Ջովինկոն էր, որը «Տորոնտոյի» կազմում 95 խաղում էր գրանցել 100 գոլային գործողություն (58 գոլ, 42 աիստ), հաղորդում է MLS-ի պաշտոնական կայքը։

MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին 11 խաղում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Ինտեր Մայամին» 12 խաղից հետո 22 միավորով երրորդն է Արևելյան կոնֆերենցիայում։



Leave a comment