ԱՄՆ-ի Թենեսի նահանգում պլաստիկի վերամշակման օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվել

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, տեղական իշխանությունները ինքնամեկուսացման ռեժիմ են սահմանել։

ԱՄՆ Թենեսի նահանգում պլաստիկի վերամշակման օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել, շրջակայքը ծխով է պատված, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

«Տեսանյութում երևում է ծխի հսկայական սև ամպ, որը բարձրանում է Sigma Renew 360 ընկերության օբյեկտից», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։

Տեղական իշխանությունները ինքնամեկուսացման ռեժիմ են սահմանել: Հայտնի չէ նաև՝ տուժածներ կան, թե ոչ։

Leave a comment