Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը պետք է լինի վերջնական կետ, այլ ոչ թե բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փոխանցում է «РИА Новости»-ն։
«Ուկրաինական կողմը, պարոն Զելենսկին, պատրաստ է անձնական հանդիպում անցկացնել… Այս միջոցառմանը մասնակցելու կամ ինչ-որ բան ստորագրելու համար դա պետք է լինի վերջնական կետ, այլ ոչ թե հենց բանակցություններ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պուտինը։