Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «պահանջում են հատուկ քննարկում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։
Տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցով»,-նշել է ՌԴ ղեկավարը՝ ընդգծելով, որ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակում։
«Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում, որպեսզի հնարավոր լինի անցնել «ինտելիգենտ բաժանման» ճանապարհով»,- ասել է Պուտինը։