ՌԴ նախագահը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «պահանջում են առանձնահատուկ քննարկում»։ Հայաստանի՝ Եվրամիության հետ ունեցած ծրագրերի հարցն առաջարկում եմ քննարկել ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովում այս մասին հայտարարել Վլադիմիր Պուտինը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը բխում է հայ ժողովրդի շահերից։ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ որոշի՝ միանալ ԵՄ-ին, թե՞ ԵԱՏՄ-ին, ինչը թույլ կտա «նուրբ և խելացի բաժանում», — հայտարարել է ՌԴ նախագահը
Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցով։
Նրա խոսքով՝ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակում։
Երևանը պետք է «որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի» ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում, որպեսզի հնարավոր լինի անցնել «ինտելիգենտ բաժանման» ճանապարհով, նշել է Պուտինը։