«Պարոն Պապիկյան, խնդրում եմ բանակի մասին գնահատականներ չտաք, քանի դեռ ձեր կադրային քաղաքականությամբ բարոյալքվել և արժեզրկվել է բանակը։
Մի՛ մոռացեք, թե ինչ պաշտոններ եմ զբաղեցրել…..
Ինձ և իմ նման բազմաթիվ սպաների` անձնական ամբիցիաներից ու այլ քաղաքական մոտեցումներից ելնելով, անօրինական կերպով արձակել եք պահեստազոր։ Սա ոչ միայն անարդարություն է, այլև հարված` բանակի հեղինակությանը։ Ամոթ է նման պայմաններում բանակի անունից խոսել».