«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ։

Իտալիայի նորընծա չեմպիոնի երրորդ գոլը 76-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 37-ամյա կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և գոլի հեղինակ դարձավ երկրորդ խաղում անընդմեջ։ 85-րդ րոպեին Մխիթարյանը ստացավ դեղին քարտ։

Հայ ֆուտբոլիստը չորրորդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում, որում մասնակցել է 28 խաղի ու նաև կատարել 2 գոլային փոխանցում։

«Ինտերը» չեմպիոնի տիտղոսն ապահովել էր նախորդ տուրում և մրցաշարային աղյուսակը գլխավորում է 85 միավորով։ «Լացիոն» 51 միավորով 8-րդն է։

Leave a comment