ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Եռատոնը մեր անվտանգության հիմքն էր, այս իշխանությունը վաճառքի է դրել մեր հաղթանակները, դրա համար էլ չի խոսում Մայիսի 9-ից, դրա փոխարեն կեղծ խաղաղության թեզեր է բերում, որ խաբի մարդկանց։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման քաղաքական խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։
«Չպետք է թույլ տալ Փաշինյանի վերարտադրությունը, այլապես օրերի հարց է Տիգրանաշենի հանձնումը, համաձայնություն կա արդեն, հայ-վրացական սահմանից գազամուղն այդ պատճառով տեղափողեցին դեպի մեր տարածք, որ այդ տարածքները տան ու Ադրբեջանը գազը չփակի, ինչպես Արցախում արեց։ Կտեսնեք, որ սահմանազատում էլ չի լինելու, Ադրբեջանը միայն TRIPP-ի հատվածից այն կանի, մնացած հատվածներին մոտիկ էլ չի գա»,- մեկնաբանեց Մանվելյանը։