Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու օր բանակցություններ են վարել հրադադարի հաստատման շուրջ. Ուշակով


Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու օր բանակցություններ են վարել Հաղթանակի օրվա առթիվ Ուկրաինայում հրադադարի հաստատման շուրջ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնականը:


Յուրի Ուշակովը նաև նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպում, ապա ինքը պատրաստ է ընդունել նրան։


Անդրադառնալով այսօր Ռոբերտ Ֆիցոյի՝ Մոսկվա այցին՝ Ուշակովը նշել է, որ Սլովակիայի վարչապետը Պուտինին տեղեկացրել է Զելենսկու հետ շփման մասին, բայց ոչ մի ուղերձ չի փոխանցել: Պուտինը և Ֆիցոն, ի թիվս այլ հարցերի, Կրեմլում բանակցությունների ընթացքում քննարկել են ուկրաինական թեման՝ նշել է ՌԴ նախագահի օգնականը:

Դիտումների քանակ2

Leave a comment