Ֆիցոն ՌԴ նախագահին փոխանցե՞լ է Զելենսկու ուղերձը․ Պուտինի օգնականի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260509/ficvon-rd-nakhagahin-pvokhancel-e-zelensku-ugherdzy-putini-ognakani-pataskhany-102001704.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101998102_0:0:2732:2048_1920x0_80_0_0_a5bb92af5a2aced5366db62a3708c1f6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, սլովակիա, ռոբերտ ֆիցո, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, յուրի ուշակով

ռուսաստան, սլովակիա, ռոբերտ ֆիցո, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, յուրի ուշակով

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահի և Սլովակիայի կառավարության ղեկավարի բանակցությունները տեղի են ունեցել շքերթից հետո:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հանդիպման ժամանակ քննարկվել է ուկրաինական թեման: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ֆիցոն Վլադիմիր Զելենսկուց ոչ մի ուղերձ չի փոխանցել Պուտինին, թեև ավելի վաղ այդ մասին գրել էին ԶԼՄ-ները:

Պուտինի և Ֆիցոյի հանդիպման մանրամասները

Հանդիպման սկզբում Սլովակիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին ավանդական հյուրընկալության համար և հայտարարել, որ մտադիր է քննարկել մի շարք լուրջ հարցեր:

Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆիցոյին, որը Մոսկվա է ժամանել Հաղթանակի օրվա 81-ամյակի տոնակատարության համար, հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին՝ խորհրդային զինվորների հուշարձանների և գերեզմանների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։

Պուտինը կարևորել է Սլովակիայի վարչապետի սկզբունքային դիրքորոշումը պատմական հիշողության հարցերում։

«Ձեր անսասան դիրքորոշումը պատմական ճշմարտությունը պահպանելու հարցում հարգանքի է արժանի», – ասել է նա։

Պուտինը բաժակ է բարձրացրել Հայրենական մեծ պատերազմում հաղթողների պատվին

Կատակներ հանդիպման ընթացքում

Ընդլայնված ձևաչափով հանդիպումից առաջ Ֆիցոն Պուտինին պատմել է, թե ինչպես է հասել Մոսկվա։ Քանի որ Լեհաստանն ու մերձբալթյան երկրները օդային միջանցքներ չեն տրամադրել, Սլովակիայի վարչապետի ինքնաթիռը ստիպված է եղել թռչել Չեխիայով, Գերմանիայով, Շվեդիայով և Ֆինլանդիայով:

– Ես գիտեմ, որ դուք երկար ճանապարհ եք անցել այստեղ հասնելու համար,– ասել է Պուտինը։

– Գերմանիայով, Չեխիայով … Բայց դա ավելի լավ է, քան մեքենայով,– պատասխանել է Ֆիցոն։

– Եվ ձիով,– հավելել է ՌԴ նախագահը:

Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց ավիացիայի թռիչքով

Leave a comment