Ուկրաինական զինուժի հարձակումների հետևանքով Բելգորոդի մարզի 5 բնակիչ է վիրավորվել

Բաժանորդագրվել

Վիրավորներից մեկը երեխա է։ Նա տեղափոխվում է տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոց, իսկ մյուս վիրավորները՝ տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ռուսաստանի Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 5 մարդ է վիրավորվել, որոնցից 1-ն անչափահաս է, 3-ը` շտապօգնության աշխատակից։ Այս մասին հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Բելգորոդի շրջանի Ռազումնոյե գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է առևտրային օբյեկտի։ Վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա և շտապօգնության երեք աշխատակից։ 12-ամյա աղջիկը դեմքի վնասվածք է ստացել, վարորդը և բուժակը՝ ուսերի բեկորային վնասվածքներ, իսկ մեկ այլ բուժակ և մի կին՝ ոտքերի բեկորային վնասվածքներ», – գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում։

Նրա խոսքով՝ երեխան տեղափոխվում է տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոց, իսկ մյուս տուժածները՝ տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։

Հարձակման վայրում վնասվել են առևտրային շենքի ճակատային մասը և ապակիները, տաղավարը և 18 մեքենա։

© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков

Ուկրաինական հարձակումների հետևանքները Բելգորոդում

Leave a comment