Բագրատ Սրբազանը CSI -ի միջոցով նամակներ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։
Ինչպես այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտնել են Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության պատվիրակության անդամները՝ Բագրատ Սրբազանին հանդիպել են քրեակատարողական հիմնարկում։
Բագրատ սրբազանը իրենց փոխանցել է երկու նամակ՝ մեկը հասցեագրված Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, որն նթանում է Վաշինգտոնում, մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդ Վենսին, ով շուտով նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան։
Նամակում Բագրատ արքեպիսկոպոսը նշել է, որ ինքը և ևս երեք եպիսկոպոսներ՝ Միքայել Մկրտիչ Պռոշյանը, Արշակ Խաչատրյանը և մյուսները, ձերբակալվել ու բանտարկվել են կեղծ մեղադրանքներով։
«Այսօր ես բանտարկված եմ մի պարզ պատճառով․ իմ հանցանքըն այն է, որ իշխանություններին ասում եմ ճշմարտությունը»,- գրել է նա։
Բագրատ սրբազանի խոսքով՝ Հայաստանը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք ցեղասպանության զոհերի ու նրանց սերունդների համար, սակայն Ադրբեջանը և Թուրքիան փորձում են Հայաստանը վերածել անդեմ պետության։
Նա ընդգծել է, որ այդ նախագծի կարևոր բաղադրիչներից է Հայ Առաքելական եկեղեցուն զրկելը անկախ ձայնով խոսելու կարողությունից։
«Հայ Առաքելական եկեղեցին հայ ազգի կենտրոնական հենասյունն է։ Պատմության ընթացքում այն հաճախ եղել է ազգի միակ միավորող կառույցը»,- նշված է նամակում։
Բագրատ արքեպիսկոպոսը կոչ է արել փոխնախագահ Վենսին՝ Հստակ հայտարարել, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի Հայ Առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները,
Հորդորել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ այդ թվում Բաքվում պահվող շուրջ 20 հայերին և Հայաստանում բանտարկված հոգևորականներին,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներառել որպես երկխոսության գործընկեր Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում։
pastinfo.am
դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը