Հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ․ Գագիկ Ծառուկյան

https://arm.sputniknews.ru/20260509/haghtanaknery-erbeq-chi-kareli-mvoranal-gagik-tsarukjan-101991551.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961496_37:0:1460:1067_1920x0_80_0_0_1d5a7d7a1c4d29b653a1ec61530ee159.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գագիկ ծառուկյան, հայրենական մեծ պատերազմ

հայաստան, գագիկ ծառուկյան, հայրենական մեծ պատերազմ

Բաժանորդագրվել

Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, որը մեզնից խլեցին, թողեցին պարտություն ու խեղճություն։ Մայիսի 9-ի կապակցությամբ հղած ուղերձում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։

«Հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ։ Պատերազմում պարտվել կարող են բոլորը, բայց սեփական հաղթանակն ու պատմությունն ուրանալն աններելի է։ Մենք անպայման ունենալու ենք նոր հաղթանակներ բոլոր ոլորտներում»,- նշել է Ծառուկյանը։

Կուսակցության առաջնորդն ընդգծել է` այսօր խոնարհվում ենք Արցախյան հերոսամարտերի բոլոր նահատակների, ինչպես նաև Մեծ Հայրենականի մասնակից մեր պապերի և հայրերի հիշատակի առջև։ Նրանք բոլորը մեր մեծ, միասնական պատմության կերտողներն են։

«Երկիրը երկիր է իր հիշողությամբ»,- շեշտել է Ծառուկյանը։

Նա նաև հիշեցրել է, որ մայիսին դպրոցական վերջին զանգն է սպասվում։ Նրա խոսքով՝ այս տարի դպրոցն ավարտողների մի մասը կյանքում առաջին անգամ ընտրություններին կմասնակցի, մյուսները դեռ ընտրելու իրավունք էլ չունեն, բայց պետք է արվի ամեն բան, որ նրանց բոլորին հունիսի 7-ից հետո փոխանցվի ավելի լուսավոր ու մեծ հնարավորություններով կյանք։

Ավելի վաղ քաղաքական տարբեր ուժերի առաջնորդներն ու ներկայացուցիչներն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։

Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։

Leave a comment