https://arm.sputniknews.ru/20260509/iharke-arcakhn-irency-cher-shahramanjany-pashinjani-hajtararutjunneri-masin-101965467.html
«Իհարկե, Արցախն իրենցը չէր»․ Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Իհարկե, Արցախն իրենցը չէր»․ Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Sputnik Արմենիա
Արցախի նախկին նախարարը շեշտում է՝ իրենք էլ են խաղաղություն ուզում, այլ հարց է, թե ինչ որակի պետք է լինի այդ խաղաղությունն ու ինչ գնով ձեռք բերված։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T10:18+0400
2026-05-09T10:18+0400
2026-05-09T10:46+0400
հայաստան
սամվել շահրամանյան
արցախ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101966370_0:0:1280:721_1920x0_80_0_0_79a72b215840de62b4b15da8c0193d66.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Եթե մարդիկ համարում են, որ Արցախն իրենցը չէր, երևի ինչ-որ ճշմարտություն կա դրա մեջ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս հայտարարությունն արեց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիքում, խոսելով Արցախի մասին, հայտարարել էր. «Այդ տարածքները երբեք էլ մերը չեն եղել»։Արցախի նախկին նախարար ընդգծեց՝ իրենք էլ են խաղաղություն ուզում հարևանների հետ, սակայն այլ հարց է, թե դա ինչ որակի ու ինչ գնով ձեռք բերված խաղաղություն է լինելու։ Շահրամանյանի խոսքով՝ խաղաղությունը կարող է նվաստացած կարգավիճակով լինել, որը ևս ընտրության հարց է։ Նա կարծում է, որ այդ ընտրությունը կորոշվի մոտ 1 ամսից խորհրդարանական ընտրություններում։
2026
Լուրեր
am_HY
Արցախն իրենցը չէր. Սամվել Շահրամանյան
Sputnik Արմենիա
Արցախն իրենցը չէր. Սամվել Շահրամանյան
2026-05-09T10:18+0400
true
PT1M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101966370_84:0:1045:721_1920x0_80_0_0_2e76c3357ac70e8cea69653afed91469.jpg.webp
հայաստան, սամվել շահրամանյան, արցախ, նիկոլ փաշինյան, видео
հայաստան, սամվել շահրամանյան, արցախ, նիկոլ փաշինյան, видео
Արցախի նախկին նախարարը շեշտում է՝ իրենք էլ են խաղաղություն ուզում, այլ հարց է, թե ինչ որակի պետք է լինի այդ խաղաղությունն ու ինչ գնով ձեռք բերված։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Եթե մարդիկ համարում են, որ Արցախն իրենցը չէր, երևի ինչ-որ ճշմարտություն կա դրա մեջ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս հայտարարությունն արեց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիքում, խոսելով Արցախի մասին, հայտարարել էր. «Այդ տարածքները երբեք էլ մերը չեն եղել»։
«Այո՛, մենք էլ ենք համարում, որ այս պահվածքը, որ ցուցաբերում է գործող իշխանությունը, իհարկե, Արցախն իրենցը չէր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք շատ արդյունավետ իշխանություն են, որովհետև դուրս են բերել Հայաստանն այն ճիրաններից, որում հայտնվել էր Արցախի շարժման արդյունքում։ Արդյունավետ լինելու համար իշխանությունը պետք է ունենա ծրագիր, այդ ծրագիրն իրագործողներ, երևի հենց դա ի նկատի ունի Փաշինյանը, որ հայտարարում է՝ «արդյունավետ իշխանություն ենք», որովհետև իրականացնում են այդպիսի ծրագիր՝ առանց շեղվելու»,- ասաց Շահրամանյանը։
Արցախի նախկին նախարար ընդգծեց՝ իրենք էլ են խաղաղություն ուզում հարևանների հետ, սակայն այլ հարց է, թե դա ինչ որակի ու ինչ գնով ձեռք բերված խաղաղություն է լինելու։ Շահրամանյանի խոսքով՝ խաղաղությունը կարող է նվաստացած կարգավիճակով լինել, որը ևս ընտրության հարց է։ Նա կարծում է, որ այդ ընտրությունը կորոշվի մոտ 1 ամսից խորհրդարանական ընտրություններում։