Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։

Այս օրը խորհրդանշում է 1941–1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած պատմական հաղթանակը։

Հաղթանակ, որի կերտման գործում հայ ժողովուրդն ունեցել է անուրանալի ներդրում։ Հազարավոր հայորդիներ, լինելով Խորհրդային բանակի շարքերում՝ բացառիկ խիզախությամբ ու անձնազոհ նվիրումով եղել են տարբեր ռազմաճակատներում՝ իրենց արիությամբ արժանի հետք թողնելով պատմության փառավոր էջերում։

Մեր հերոսների սխրանքը դարձել է ոչ միայն հաղթանակի կարևոր գրավականներից մեկը, այլև կարևորագույն հիմնաքար՝ հետագա սերունդների համար արժանապատիվ ապագա կառուցելու գործում։

Ցավոք, մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմում զոհվել են հազարավոր հայորդիներ։ Խորին խոնարհումով և անսահման երախտագիտությամբ հարգում ենք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակի առաջ։

Կրկին շնորհավորելով՝ ցանկանում եմ, որ խաղաղությունը, սերն ու համերաշխությունը մշտապես թևածեն մեր երկրում։

Սիսիանի համայնքապետարան

Leave a comment