Ալեն Սիմոնյանը Մայիսի 9–ին կարևորել է հայ–ադրբեջանական խաղաղության հանդեպ խնամքը

https://arm.sputniknews.ru/20260509/alen-simvonjany-majisi-9in-karevvorel-e-hajadrbejanakan-khaghaghutjan-handep-khnamqy-101977060.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_145:0:1034:667_1920x0_80_0_0_239f2cce524b2dec4f985151e344888b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ալեն սիմոնյան, հայրենական մեծ պատերազմ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղություն

հայաստան, ալեն սիմոնյան, հայրենական մեծ պատերազմ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղություն

Բաժանորդագրվել

Ալեն Սիմոնյանի խոսքով` Հայրենական պատերազմի ժամանակ տասնյակհազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում և դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում առավել քան երբևէ կարևոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը և շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական և կայուն Հայաստան։ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները խաղաղության կայացած փաստ է որակել։

«Կարևոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը և շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական և կայուն Հայաստան: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն այլևս իրողություն է, բայց այն պահանջում է նաև խնամք ու ուշադրություն»,– ասել է նա։

Սիմոնյանը շեշտել է, որ այս օրը նախևառաջ հիշատակի և հարգանքի տուրք է այն մարդկանց, ովքեր պայքարել են մարդկության ազատության համար: Նա հատուկ առանձնացրել է հայ ժողովրդի դերակատարումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` նշելով, որ տասնյակհազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում և դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության։

Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։

Հաղթանակի օրը պետք է հիշեցնի մեր ժողովրդի միասնականության և քաջարի ոգու մասին. Գարեգին Բ

Leave a comment