Հայ հարձակվողի գոլն օգնել է «Ռոդինային» նվաճել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանն առաջին գոլն է խփել Մոսկվայի «Ռոդինայի» կազմում։

«Չելյաբինսկի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղում 19-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 83-րդ րոպեին, իսկ 6 րոպե անց ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը՝ 2։0։ Ավելացված ժամանակում Ղարիբյանը ստացել է կարմիր քարտ։

Դա Արթուր Ղարիբյանի 6-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։ Նախորդ 5 գոլերը նա խփել էր «Սպարտակ Կոստրոմայի» կազմում։

«Ռոդինան» ունի 65 միավոր ու Վորոնեժի «Ֆակելի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկու թիմերն էլ ժամանակից շուտ ապահովել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ «Ռոդինան» առաջին անգամ կխաղա Ռուսաստանի ուժեղագույնների լիգայում։ Մոսկովյան ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արշակ Կորյանը։



Leave a comment