Մայիսի 6-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գրանդ Սպորտ»-ի մոտից 2 երիտասարդ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 23-ամյա Էմին Ս․-ն և 22-ամյա Արգիշտի Ս․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ մայիսի 5-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում Էմին Ս․-ն 17-ամյա քրոջ հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել է ոմն Վիկտորին և պայմանավորվել են հանդիպել «Գրանդ Սպորտի» դիմացի հատվածում, որից հետո Էմին Ս․-ն և Արգիշտի Ս․-ն գնացել են նշված վայր և հանդիպել ոմն Վիկտորին և նրա ընկերներին, ովքեր առանց որևէ բան ասելու սկսել են ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել վերջիններիս մարմնի տարբեր մասերին և հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոմն Վիկտորի և մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բուժօգնության տեղափոխվածները հարազատ եղբայրներ են։
դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը