«Հերոսների հիշատակը ամենից լավ պահելը՝ իրենց գործին հավատարիմ լինելն է․ սա այսօրվա ամենամեծ խորհուրդն է ու սա այն է, ինչ այսօր բավականաչափ բացակայում է հատկապես իշխանավորների մոտ ու սրա վերջը իսկապես պետք է տալ»,- Եռաբլուրում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք որ հաղթանակների խորհրդանիշ Եռատոնի՝ Մայիսի 9-ի տոնական օրվա առիթով Եռաբլուրում են «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։