Մոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունը


Միջազգային

­Թե քա­րոզ­չա­կան ինչ օ­գուտ կամ վնաս ստա­ցավ Փա­շին­յա­նը` եվ­րո­պա­ցի­նե­րի այս հա­յաս­տան­յան այ­ցից, ին­քը կի­մա­նա: Սա­կայն, խո­սում են, որ ան­գամ ՔՊ­–ում այս հար­ցով լուրջ մտա­հո­գութ­յուն­ներ են խմոր­վում:

ՌԴ–Ի ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ՆԻԿՈԼԸ ՉԷ

Եվ­րո­պա­ցի­նե­րի գա­լու ի­մաստն ի ցույց դնելն էր, թե, տե­սեք, հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն գնում ենք ԵՄ: Փաս­տա­ցի «մի փոքր» ան­հար­մար բան ստաց­վեց. եվ­րո­պա­ցի­նե­րը նույն­քան տե­սա­նե­լիո­րեն ի ցույց դրե­ցին, թե ձեզ այն­տեղ սպա­սող չկա: Այ­սինքն, եվ­րա­լի­դեր­նե­րի մա­կար­դա­կով, ըստ էութ­յան, հե­տեւ­յալ միտքն էր ընդգծ­ված. կա­րող եք ե­րա­զել, որ­քան ու­զում եք, մի քա­նի մանր–­մունր բա­նե­րով էլ մի­գու­ցե կօգ­նենք: Բայց դրա փո­խա­րեն, ինչ­պես Օս­տապ Իբ­րա­հի­մո­վի­չը կա­սեր`կպա­հան­ջենք «բա­զում մանր ծա­ռա­յութ­յուն­ներ»:

­Սա դեռ մի կողմ: Խոր­քա­յին ի­մաս­տով, բայց ար­դեն երկ­րի հա­մար, այլ ոչ թե Նի­կո­լի, հա­յաս­տան­յան այս եվ­րա­հա­վա­քը հե­տեւ­յալ արդ­յուն­քը տվեց: Ո՛չ տնտե­սա­կան եւ ո՛չ էլ, ա­ռա­վել եւս, անվ­տան­գա­յին ի­մաս­տով եվ­րո­պա­ցի­նե­րը Հա­յաս­տա­նին ո­չինչ նույ­նիսկ չխոս­տա­ցան: Բայց, ինչ­պես ցույց են տա­լիս ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից ե­կող փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րը, այդ եր­կու կա­րե­ւո­րա­գույն ուղ­ղութ­յուն­նե­րով էլ Հա­յաս­տա­նը ստա­ցավ հա­վել­յալ լրջա­գույն խնդիր­ներ:

­Սա­կայն ռու­սա­կան ա­վե­լի խոր­քա­յին փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում խնդրին շատ ա­վե­լի գլո­բալ մա­կար­դա­կով են նա­յում: Ա­յո, Փա­շին­յա­նին այս շրջա­նակ­նե­րը եւս հա­մա­րում են ա­րեւմտ­յան կա­տա­րա­ծու: Բայց մինչ նրան հաս­նե­լը` շատ այլ եւ ա­վե­լի լուրջ խնդիր­ներ կան: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տը սա է. «Արեւ­մուտ­քը նոր Գոր­բա­չո­վի կա­րիք ու­նի։ Ռու­սաս­տա­նը աս­տի­ճա­նա­բար հայտն­վում է թա­կարդում՝ Հա­յաս­տան, Մոլ­դո­վա, Ադր­բե­ջան, Ուկ­րաի­նա, Կենտ­րո­նա­կան Ա­սիա։ Տն­տե­սա­կան եւ քա­ղա­քա­կան ճնշման հետ մեկ­տեղ Արեւ­մուտ­քը ձգտում է զրկել ռու­սա­կան է­լի­տա­յին Արեւ­մուտ­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րե­լուց բա­ցի ցան­կա­ցած այ­լընտ­րան­քից եւ­ այդ­պի­սով ըն­դու­նել նրա խա­ղի պայ­ման­նե­րը…»: Այ­սինքն, որ Նի­կո­լը հետ­խորհր­դա­յին տի­րույ­թում ըն­դա­մե­նը շա­տե­րից մեկն է, ո­րոնց ներգ­րա­վել են հա­կա­ռու­սա­կան մեծ խա­ղի մեջ: Ա­վե­լին, որ այդ ցան­կում կան շատ ա­վե­լի վտան­գա­վոր­նե­րը:

­ Մեր տա­րա­ծաշր­ջա­նում բուն պատ­կե­րը գնա­հա­տում են այս­պես. «Հա­րա­վա­յին Կով­կա­սում ձեւա­վոր­վում է կրկնա­կի օ­ղակ, ո­րի նպա­տակն է տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղել ռու­սա­կան ազ­դե­ցութ­յու­նը: Մե­կը կենտ­րո­նա­ցած է Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի միջեւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան վրա՝ Մեծ Բ­րի­տա­նիա­յի ա­ջակ­ցութ­յամբ, մյու­սը՝ Հա­յաս­տա­նի եւ Եվ­րա­միութ­յան միջեւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան խո­րաց­ման վրա՝ Ֆ­րան­սիա­յի կար­եւոր դե­րա­կա­տար­մամբ: Այս խմբե­րի միջեւ ներ­քին հա­կա­սութ­յուն­նե­րից ան­կախ, նրանց ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­նե­րը մեծ մա­սամբ հա­մընկ­նում են»:

­Նաեւ, որ այդ մեծ խա­ղում հա­րավ­կով­կաս­յան այս ի­րա­վի­ճակն ըն­դա­մե­նը դե­տալ է, այն ծա­վալ­վում է դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա: Ընդ ո­րում, նույն շրջա­նակ­նե­րի ա­ռա­ջին դա­շինքը` «Բ­րի­տա­նիա­յի ա­ջակ­ցութ­յամբ Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի» սխե­ման հա­մա­րում են շատ ա­վե­լի վտան­գա­վոր, քան միան­գա­մայն խո­ցե­լի վի­ճա­կում գտնվող Մակ­րո­նի եւ Նի­կո­լի կա­պե­րը: Ընդ ո­րում, նաեւ ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից, քա­նի որ, ինչ­պես վեր­ջերս ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել էինք, ռու­սա­կան ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րը սկսել են միան­գա­մայն կա­րե­ւոր հար­ցեր հնչեց­նել ՌԴ խոր­քա­յին շրջան­նե­րին հասց­վող ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի հար­ված­նե­րի հետ կապ­ված: Փաս­տը, որ դրան­ցից մեկն օ­րերս ըն­կել էր Ղա­զախս­տա­նի տա­րած­քում, շատ բան հաս­տա­տեց: Նաեւ ա­ռա­ջին պլան բե­րե­լով հար­ցը, թե դրանք Ղա­զախս­տա­նի՞ց են ար­ձակ­վում, թե՞ միայն օգ­տա­գործ­վում է Ղա­զախս­տա­նի օ­դա­յին տա­րած­քը: Եվ ա­հա, սկսել է գե­րիշ­խել երկ­րորդ վար­կա­ծը: Այ­սինքն, ե­թե ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րը ա­զա­տո­րեն ար­ձակ­վեին Ղա­զախս­տա­նի նոսր բնա­կեց­ված տարածքին, ա­պա դրանք ար­դեն զանգ­վա­ծա­բար կհար­վա­ծեին ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան եւ տն­տե­սա­կան կար­եւո­րա­գույն թի­րախ­նե­րին այն­պի­սի քա­ղաք­նե­րում, ինչ­պի­սիք են Տ­յու­մե­նը, Օմս­կը, Նո­վո­սի­բիրս­կը, Բար­նաու­լը, Տոմս­կը, Նո­վո­կուզ­նեց­կը, Չել­յա­բինս­կը, Ե­կա­տե­րին­բուր­գը եւ այլն: Դ­րանք գտնվում են Ղա­զախս­տա­նի սահ­մա­նին բա­վա­կա­նին մոտ եւ կ­դառ­նա­յին ա­ռաջ­նա­հերթ թի­րախ­ներ, ե­թե ուկ­րաի­նա­կան «դրոնշ­չիկ­նե­րը» կա­րո­ղա­նա­յին ա­զա­տո­րեն տե­ղա­շարժ­վել Ղա­զախս­տա­նի տա­րած­քում: Սա­կայն նման բան չկա, Չել­յա­բինս­կին եւ Ե­կա­տե­րին­բուր­գին հար­վա­ծե­լու փոր­ձեր ե­ղել են, բայց բա­ցա­ռիկ: Փո­խա­րե­նը հա­ճա­խա­կի հար­ված­ներ կան Սա­մա­րա–­Վոլ­գոգ­րադ ուղ­ղութ­յամբ, եւ, ճիշտ է, ֆիքս­վել է, որ ա­նօ­դա­չու­ներն ան­ցել են Ղա­զախս­տա­նի օ­դա­յին տա­րած­քով, բայց շատ ա­վե­լի ռեալ է, որ դրանք հիմ­նա­կա­նում ար­ձակ­վում են Կաս­պից ծո­վի հատ­վա­ծից: Իսկ դա ա­ռաջ է քա­շում նման տրա­մա­բա­նութ­յուն. «Կաս­պից ծո­վից հար­վա­ծե­լու հա­մար ա­նօ­դա­չու­նե­րը նախ պետք է հայտն­վեն Կաս­պից ծո­վում: Որ­տե­ղի՞ց: ՌԴ­–ից եւ Ի­րա­նից հա­զիվ թե: Ղա­զախս­տա­նից` նույն­պես. ի­մաստ չկա, կա­րող էին հենց Ղա­զախս­տա­նի տա­րած­քից էլ հար­վա­ծել: Թուրք­մենս­տա­նը նման խա­ղե­րի մեջ չի մտնում: Մ­նում է Ադր­բե­ջա­նը…»:

ՀԱՐՎԱԾՆԵՐ ՌԴ–ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ց

Այս­պի­սով, ռու­սա­կան ոչ միայն քա­ղա­քա­կան, այլ նաեւ ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներն են հան­գել մտքին, որ Ադր­բե­ջա­նը, ինչ­պես նաեւ նրա տա­րած­քից մուտ­քով` Կաս­պից ծո­վը դար­ձել է Ռու­սաս­տա­նին հար­վա­ծող թշնա­մա­կան գո­տի, եւ դրա­նում, ի­հար­կե, լուրջ տրա­մա­բա­նութ­յուն կա (բա­վա­կան է միայն նա­յել ա­նօ­դա­չու­նե­րի հա­վա­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րը ներ­կա­յաց­նող սխե­մա­յին): Ու այդ կաս­կած­նե­րը շատ ա­վե­լի են սրում փաս­տը, որ Ա­լիեւն ար­դեն բա­ցա­հայտ է ա­ռա­ջար­կում Զե­լենս­կուն` հա­մա­տեղ ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յուն ստեղ­ծել: «Ին­չու ա­նօ­դա­չու­նե­րը բե­րեն–­հասց­նեն Ադր­բե­ջան, ե­թե կա­րող են հենց այն­տեղ էլ հա­վա­քել»,–­ ընդգ­ծում է ռու­սա­կան աղբ­յուր­նե­րից մե­կը:

Ե­թե սրան ա­վե­լաց­նում ենք նաեւ Ի­րա­նից Ադր­բե­ջա­նին հղված մե­ղադ­րանք­նե­րը, որ այդ եր­կիրն իր տա­րած­քը տրա­մադ­րել է Թեհ­րա­նի գո­տուն եւ Ի­րա­նի ա­րե­ւել­յան հատ­ված­նե­րին հար­վա­ծե­լու հա­մար, ա­պա սա տա­նում է այն մտքին, որ Ա­լիեւն այս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ փա­սիան­սում ար­դեն ոչ միայն քա­ղա­քա­կան, այլ նաեւ ռազ­մա­կան ի­մաս­տով է հստակ կողմ­նո­րոշ­վել: Եվ, բնա­կան է, ոչ ա­ռանց եր­կու «մեծ եղ­բայր­նե­րի»` Թուր­քիա­յի եւ Իս­րա­յե­լի «դաբ­րո­յի»:

­Գու­մա­րած սրան, ե­թե այդ ա­նօ­դա­չու­նե­րի թե­կու­զեւ մի մա­սը Ռու­սաս­տա­նին են հար­վա­ծում Ղա­զախս­տա­նի երկն­քով թռչե­լով, ա­պա հարց է ծա­գում` ին­չո՞վ է զբաղ­ված Տո­կաե­ւը: Չի՞ տես­նում, թե չի ցան­կա­նում տես­նել. սա Մոսկ­վա­յի հա­մար լուրջ հարց է:

ՈՐՆ Է ԵԼՔԸ

­Սա­կայն ան­գամ սա չէ այս պա­հին հիմ­նա­կան հար­ցը: Այն, որ Տո­կաե­ւը, Ա­լիե­ւը, Փա­շին­յա­նը, էլ չա­սած` Սան­դուն եւ Զե­լենս­կին, նաեւ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թից` Բալթ­յան երկր­նե­րը, ո­րոնք, թեեւ, ՆԱՏՕ­–են, խա­ղում են եվ­րագ­լո­բա­լիս­տա­կան թե­ւի օգ­տին, Մոսկ­վա­յի հա­մար, ի­հար­կե, նոր բան չէ: Այ­սինքն, այս­տեղ խնդի­րը, կրկնենք, ոչ թե պար­զա­պես Նի­կոլն է, այլ այն, որ հե­րիք չէ Ռու­սաս­տա­նը շրջա­պատ­ված էր գլո­բա­լիս­տա­կան ցա­նցով, հի­մա էլ հեր­թը հա­սել է այդ երկր­նե­րից կամ դրանց տա­րած­քի օգ­տա­գործ­մամբ Ռու­սաս­տա­նին հասց­վող ռազ­մա­կան հար­ված­նե­րին: Ճիշտ է, դրանք շա­րու­նա­կում են գրվել «ուկ­րաի­նա­կան հար­ված­ներ» ան­վան տակ, բայց երբ, օ­րի­նակ, Բալթ­յան երկր­նե­րի երկն­քով սկսե­ցին հար­վա­ծել Սանկտ Պե­տեր­բուր­գի կա­րե­ւո­րա­գույն նա­վա­հան­գիստ­նե­րին, ա­պա նաեւ ռու­սա­կան վե­րին օ­ղակ­նե­րը ֆիք­սե­ցին, որ դա ոչ թե միայն Ուկ­րաի­նա­յի, այլ նաեւ այդ երկր­նե­րի կող­մից է Ռու­սա­ստա­նի դեմ պա­տե­րազ­մի մեջ ներգ­րավ­վա­ծութ­յան փաստ:

Ու այս­տեղ ա­ռաջ է գալիս ա­մե­նա­պարզ հար­ցը. ե­թե եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը ոչ թե սա­ռեց­նում են հետ­խորհր­դա­յին մի շարք երկր­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ, այլ ար­դեն նրանց հասց­րել են չհայ­տա­րար­ված պա­տե­րազ­մի աս­տի­ճա­նի, ին­չո՞վ է պա­տաս­խա­նե­լու Մոսկ­վան: Հաշ­վի առ­նե­լով, որ դրդող, նման ա­վանտ­յու­րան կազ­մա­կեր­պող եւ ղե­կա­վա­րող կող­մը Եվ­րո­պան է, ա­նօ­դա­չու­նե­րի մեծ ծա­վալ­ներ Ուկ­րաի­նա­յի հա­մար ար­տադր­վում են Եվ­րո­պա­յում: Բայց ձե­ւա­կա­նո­րեն, այդ նույն Եվ­րո­պան կող­քի քաշ­վա­ծի դեմք է վերց­րել, թե կա­րող եմ Ուկ­րաի­նա­յի հետ հա­մա­տեղ ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յուն կազ­մա­կեր­պել, դա մի­ջազ­գա­յին օ­րեն­քի խախ­տում չէ, բայց Ռու­սաս­տա­նին հասց­ված հար­ված­նե­րի հետ կապ չու­նեմ: Թեեւ ակն­հայտ է, որ Մոսկ­վա­յի հիմ­նա­կան խնդի­րը հենց եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի կամ, ա­վե­լի ճիշտ` նրանց վե­րին տե­րե­րի հետ է: Ու­րեմն, ի՞նչ կա­րող է ա­նել նման ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վան:

Ն­կա­տենք, որ նույն ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րի մոտ եւս այս կար­գի հար­ցադ­րում­նե­րը դառ­նում են ա­ռաջ­նա­յին: Գործ­նա­կա­նում բո­լորն են այն կար­ծի­քին, որ պետք է շատ ա­րագ հստակ քայ­լե­րի դի­մել, հաշ­վի առ­նե­լով, որ, ըստ աղբ­յուր­նե­րից մե­կի. «Միայն քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­կան ներ­կա­յութ­յան ա­վան­դա­կան գոր­ծիք­նե­րին հեն­վե­լը այլեւս չի ա­պա­հո­վում ազ­դե­ցութ­յան նույն մա­կար­դա­կը»: Փոր­ձա­գե­տը ել­քե­րից մե­կը տես­նում է այս­պես. «Մեղմ ու­ժը, տնտե­սա­կան փո­խազ­դե­ցութ­յու­նը, մար­դա­սի­րա­կան նա­խագ­ծե­րը եւ տա­րա­ծաշր­ջա­նի հա­սա­րա­կութ­յուն­նե­րի հետ եր­կա­րա­ժամ­կետ կա­պե­րի ձեւա­վո­րու­մը դառ­նում են ա­վե­լի ու ա­վե­լի կար­եւոր…»: Հե­ռան­կա­րա­յին ա­ռու­մով դա մի­գու­ցե աշ­խա­տի: Սա­կայն այս պա­հին խնդի­րը ա­ռա­ջին հեր­թին ռազ­մա­կան հար­թութ­յու­նում է, այ­սինքն` ա­ռաջ­նա­յին լու­ծում­ներ են պետք:

Այ­սինքն, Ռու­սաս­տանը պետք է ա­րագ փո­խի պա­տաս­խա­նի իր մե­խա­նիզմ­նե­րը, այդ թվում` ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում: Բայց ա­ռաջ­նա­յին, հենց Եվ­րո­պա­յի ուղ­ղութ­յամբ, ին­չի մա­սին, ի դեպ, մին­չեւ իսկ Մեդ­վե­դե­ւի մա­կար­դա­կով հայ­տա­րա­րութ­յուն հնչեց, թե` Ռու­սաս­տա­նի շա­հե­րը կա­րող են ա­պա­հով­վել միայն ու­ժի ցու­ցադր­մամբ եւ Եվ­րո­պա­յում «մեծ կո­տո­րա­ծի» հան­դեպ «ա­նաս­նա­կան վախ» սեր­մա­նե­լով` «Բար­բա­րո­սա 2.0» թույլ չտա­լու հա­մար:

­Մի­գու­ցե: Բայց ո՞րն է «ա­նաս­նա­կան վախ» սեր­մա­նե­լու գործ­նա­կան մե­խա­նիզ­մը: Օ­րի­նակ, կա­րո՞ղ է ըն­դու­նե­լի դառ­նալ ի­րա­նա­կան փոր­ձը, ո­րը շատ ա­րագ սկսեց հար­վա­ծել այն երկր­նե­րին, ո­րոնք դար­ձել էին Ի­րա­նի վրա հար­ձակ­ման պլաց­դարմ: Գու­մա­րած դրան Ա­րեւ­մուտ­քի տնտե­սա­կան անվ­տան­գութ­յան վրա հար­վա­ծը` Հոր­մու­զի նե­ղու­ցի փակ­ման տես­քով, եւ ի­րա­վի­ճա­կը շուռ ե­կավ Թեհ­րա­նի օգ­տին:

­Մի խոս­քով, որ Մոսկ­վա­յին պետք է նման մի նոր մե­խա­նիզ­մի ան­ցում կա­տա­րել, ընդ ո­րում, ա­ռա­ջին հեր­թին Եվ­րո­պա­յին լիո­վին զրկե­լով ռու­սա­կան է­ներ­գա­մա­տա­կա­րա­րում­նե­րից, ինչն այս պա­հին կա­րող է լուրջ հար­ված դառ­նալ, հաս­կա­նում են ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րը: Նաեւ, որ հա­կա­ռակ դեպ­քում կա­րող են մտնել պա­տե­րազ­մի տաս­նամ­յա փուլ, ո­րի հե­տե­ւանք­նե­րը ծայ­րա­հեղ ա­նո­րոշ են: Մեդ­վե­դե­ւի հի­շա­տակ­ած եւ այլ հայ­տա­րա­րութ­յու­ններ հու­շում են, որ ռու­սա­կան վեր­նա­խա­վում եւս տես­նում են այդ ի­րա­վի­ճա­կը: Տես­նենք, թե հա­մա­պա­տաս­խան ռեակ­ցիան կլի­նի՞:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment