Ամերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվել


Միջազգային

Ի­հար­կե, հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=340078&l=am), եւ, առ­հա­սա­րակ, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հար­ցում խոր­քա­յին փո­փո­խութ­յու­ններ կա­րող են ա­ռա­ջաց­նել, ե­թե վեր­ջա­պես հստա­կեց­վի Ի­րա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կը: Եվ այս հար­ցում կար­ծես թե ո­րո­շա­կի դրա­կան մի­տում­ներ սկսել են նկատ­վել:

­Նախ փաս­տը, որ Թ­րամ­փը չտես­նե­լու տվեց ինչ­պես Է­մի­րատ­նե­րին, այն­պես էլ ա­մե­րիկ­յան ռազ­մա­նա­վե­րին օ­րերս Ի­րա­նի կող­մից հասց­ված հար­ված­նե­րը, տա­նում է այն մտքին, որ պա­տե­րազ­մի վերսկ­սու­մը Վա­շինգ­տո­նի ա­մե­նաան­ցան­կա­լի սցե­նարն է մնում: Ա­սենք, այդ է վկա­յում նաեւ փաս­տը, որ չնա­յած նրան, որ Ի­րանն օ­րերս հեր­թա­կան կտրուկ քայ­լե­րը կա­տա­րեց Հոր­մու­զի նե­ղուցն իր տա­րածք ներ­կա­յաց­նե­լու ուղ­ղութ­յամբ, սա­կայն Թ­րամ­փը պաշ­տո­նա­պես խո­սում է Թեհ­րա­նի հետ շատ լավ բա­նակ­ցութ­յուն­նե­րի եւ պայ­մա­նա­գիր կնքե­լու մեծ հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին:

Ի՞նչ է այս ա­մե­նը նշա­նա­կում, Թ­րամփն ի­րո՞ք ո­րո­շել է զի­ջում­նե­րի գնալ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ: Դժ­վար է միան­շա­նակ բան ա­սել. ԱՄՆ նա­խա­գա­հից հա­կա­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ այն­քան են լսվել, որ այս հեր­թա­կան լա­վա­տե­սութ­յու­նը «վե­րին ճշմար­տութ­յուն» չես հա­մա­րի. այն շատ ա­րագ կա­րող է փո­խա­րին­վել Ի­րա­նին` «քա­րե դար կու­ղար­կեմ» նույն­քան ծեծ­ված տար­բե­րա­կով:

­Սա­կայն կան ո­րոշ նրբե­րանգ­ներ, ո­րոնք ան­գամ Թ­րամփն իր այդ ա­մե­նօր­յա շրջա­դար­ձե­րով չի կա­րող ան­տե­սել: Այդ թվում փաս­տը, որ նա պատ­րաստ­վում է մեկ­նել Պե­կին` ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կութ­յան գա­գա­թա­ժո­ղո­վի: Խոս­քը մի գա­գա­թա­ժո­ղո­վի մա­սին է, ո­րը խոր­քա­յին ի­մաս­տով կա­րող է վե­րած­վել ազ­դե­ցութ­յան ո­լորտ­նե­րի վե­րա­բա­ժան­ման: Թ­րամ­փը, ի­հար­կե, կա­րող է նաեւ վեր­ջին պա­հին, պատ­ճառ բռնե­լով ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, հե­տաձ­գել այդ այ­ցը: Բայց շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ այս ան­գամ կմեկ­նի: Հաշ­վի առ­նե­լով, որ Պե­կինն ար­դեն իսկ ցու­ցադ­րա­կան քայ­լե­րի դի­մել է: Այդ թվում` հրա­հան­գե­լով չի­նա­կան ըն­կե­րութ­յու­ննե­րին, որ անթույ­լատ­րե­լի է հա­մա­րում ա­մե­րիկ­յան պատ­ժա­մի­ջոց­նե­րին են­թարկ­վե­լը կամ դրանք ո­րե­ւէ կերպ հաշ­վի առ­նե­լը: Դ­րա­նով, հաս­կա­նա­լի է, ցույց տա­լով Վա­շինգ­տո­նին, որ ի­րեն հա­մա­րում է լիա­կա­տար ինք­նու­րույն բե­ւեռ, ո­րը ԱՄՆ­–ի հետ կապ­ված չէ ոչ մի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն–­պար­տա­վո­րութ­յու­նով: Եվ երկ­րորդ հար­վա­ծը. գնա­լով ա­վե­լա­նում են այն երկր­նե­րը, որոնք խո­սում են նավ­թա­գա­զա­յին ա­ռեւ­տու­րը դո­լա­րից յո­ւա­նի անց­կաց­նե­լու մա­սին, եւ Պե­կինն ակ­տի­վո­րեն խրա­խու­սում է այդ գոր­ծըն­թա­ցը: Այ­սինքն, ե­թե Վա­շինգ­տո­նի եւ Պե­կի­նի մի­ջեւ շատ կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ չլի­նեն, թե այս ա­մենն ուր կա­րող է հաս­նել եւ ինչ ա­նուղ­ղե­լի հե­տե­ւանք­ներ ստեղ­ծել ԱՄՆ­–ի հա­մար, դժվար է ան­գամ են­թադ­րե­լը: Կարճ ա­սած, Պե­կին չգնա­լը Թ­րամ­փին ոչ մի լավ բա­նի չի հասց­նե­լու:

Եվ ա­հա, ե­թե ԱՄՆ նա­խա­գա­հը Պե­կին է մեկ­նում (ինչ­պես պաշ­տո­նա­պես հաս­տատ­վել է) չհան­գու­ցա­լուծ­ված ի­րա­նա­կան հա­կա­մար­տութ­յան բե­ռով, ա­պա դա միայն բար­դաց­նում է նրա ա­ռանց այդ էլ բարդ դիր­քե­րը: Տե­սա­կա­նո­րեն, հենց ներ­կա փու­լում ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի մեջ մտնե­լու բա­ցատ­րութ­յուն­նե­րից մեկն էլ դա էր. Ի­րա­նում հաս­տա­տել գե­րիշ­խա­նութ­յուն եւ Պե­կին մեկ­նել նավ­թա­յին բա­ցար­ձակ մո­նո­պո­լիս­տի տես­քով` փոր­ձե­լով դրա­նով իր պայ­ման­նե­րը թե­լադ­րել նա­խա­գահ Սիին: Ու դա կաշ­խա­տեր. այն է­ներ­գե­տիկ դիր­քը, ո­րը ձեռք կբե­րեր այդ դեպ­քում ԱՄՆ–ն, այն է` բա­ցի ռու­սա­կա­նից, վե­րահս­կո­ղութ­յուն ու­նե­նալ մնա­ցած ողջ հա­մաշ­խար­հա­յին նավ­թարդ­յու­նա­հան­ման նկատ­մամբ, Չի­նաս­տա­նին կա­րող էր խոս­տա­նալ միայն ծանր է­ներ­գե­տիկ ա­պա­գա, բնա­կան է` ողջ տնտե­սութ­յան վրա դրա ազ­դե­ցութ­յամբ հան­ձերձ: Բայց Ի­րա­նին վե­րահս­կել ոչ միայն չստաց­վեց, այլ մի բան էլ Թեհ­րա­նը ստա­ցավ տար­ա­ծաշր­ջա­նի նավ­թա­գա­զա­յին պա­շար­նե­րի վրա հսկո­ղութ­յան լրջա­գույն լծակ: Արդ­յուն­քում, նաեւ ա­րա­բա­կան աշ­խարհն է սկսել ա­վե­լի ու ա­վե­լի ակ­տիվ խո­սել նավթն ու գա­զը յո­ւա­նով վա­ճա­ռե­լու տար­բե­րա­կի մա­սին: Ու ե­թե ռազ­մա­դաշ­տում հա­ջո­ղութ­յան հաս­նել չի հա­ջող­վում, ա­պա Թ­րամ­փին մնում է վեր­ջին տար­բե­րա­կը. գո­նե ինչ­–որ կոնկ­րետ փաս­տա­թուղթ ստա­նալ Թեհ­րա­նից` ցույց տա­լու հա­մար, որ ոչ թե կա­պի­տու­լաց­վել է, այլ ըն­դա­մե­նը լե­զու է գտել Թեհ­րա­նի հետ:

Չ­նա­յած` մյուս կող­մից, Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Ա­րաղ­չիի այ­ցը նախ Մոսկ­վա, ա­պա` Պե­կին, պետք է որ հեր­թա­կան կնճիռն ա­վե­լաց­ներ Թ­րամ­փի դեմ­քին: Դ­րա­նով մեկ բան է ի ցույց դրվում` նա գործ ու­նի Պե­կին–­Մոսկ­վա–­Թեհ­րան ընդ­հա­նուր մե­խա­նիզ­մի հետ, ու այն դեպ­քում, երբ ի­րա­նա­կան հար­ցով ԱՄՆ­–ի եւ ոչ մի դաշ­նա­կից Թ­րամ­փին օգ­նութ­յան չե­կավ: Ու այս ա­մե­նի արդ­յուն­քում, Թ­րամ­փը կա­րող է միայն ներ­կա­յիս փաս­տա­ցի գլո­բալ հա­վա­սա­րակշ­ռութ­յան հիմ­քի վրա բա­նակ­ցել եւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րել Չի­նաս­տա­նի հետ: Իսկ դա, ըստ էութ­յան, կնշա­նա­կի հե­գե­մո­նիա­յի դա­րաշր­ջա­նի պաշ­տո­նա­կան ա­վար­տը:

Չ­նա­յած, ժա­մա­նա­կին հենց նույն Թ­րամփն էր խո­սում ա­մե­րիկ­յան հե­գե­մո­նիա­յից հրա­ժար­վե­լու եւ նե­րա­մե­րիկ­յան գոր­ծա­րքի վրա կենտ­րո­նա­նա­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին: Դե, կար­ծես թե դրան հաս­նե­լու շատ լավ ա­ռիթ է ստեղծ­վել:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment