Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մայիսի 8-ի հանրահավաքին


Մայիսի 8-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցություն նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը: 


 


«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5650 մարդ:


 


Հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:


 


Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։


 

Դիտումների քանակ6

Leave a comment