https://arm.sputniknews.ru/20260508/hajk-martirvosjann-italiajum-yntacvogh-shakhmati-khvoshvor-mrcashari-arajatarneri-khmbum-e–101951271.html
Հայկ Մարտիրոսյանն Իտալիայում ընթացող շախմատի խոշոր մրցաշարի առաջատարների խմբում է
Հայկ Մարտիրոսյանն Իտալիայում ընթացող շախմատի խոշոր մրցաշարի առաջատարների խմբում է
Sputnik Արմենիա
Մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ: 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T23:14+0400
2026-05-08T23:14+0400
2026-05-08T23:14+0400
շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե)
հայկ մարտիրոսյան
շախմատ
մրցաշար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101949354_0:0:2048:1152_1920x0_80_0_0_77510033f09fc512203d3ec924ef34b7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Իտալիայում ընթացող Sardinia World Chess Festival 2026 միջազգային մրցաշարի առաջատարների խմբում է:Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Մարտիրոսյանն ունի 5,5 միավոր 7 հնարավորից։ Նա բաժանում է 1-9-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:Առաջատարների խմբում է նաև շախմատի աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին:Հայկ Մարտիրոսյանը դարձել է Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթողՄրցաշարի մասնակից գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանն այս պահին ունի 5 միավոր, գրոսմայստեր Էմին Օհանյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը ` 4,5–ական:Sardinia World Chess Festival 2026 մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101949354_263:0:1799:1152_1920x0_80_0_0_6cdfb9fc4e428baa70657dba83822052.jpg.webp
շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), հայկ մարտիրոսյան, շախմատ, մրցաշար
շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), հայկ մարտիրոսյան, շախմատ, մրցաշար
Մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Իտալիայում ընթացող Sardinia World Chess Festival 2026 միջազգային մրցաշարի առաջատարների խմբում է:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Մարտիրոսյանն ունի 5,5 միավոր 7 հնարավորից։ Նա բաժանում է 1-9-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Առաջատարների խմբում է նաև շախմատի աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին:
Մրցաշարի մասնակից գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանն այս պահին ունի 5 միավոր, գրոսմայստեր Էմին Օհանյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը ` 4,5–ական:
Sardinia World Chess Festival 2026 մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: