https://arm.sputniknews.ru/20260508/ahabekchakan-gvortsvoghutjun-putiny-rvostvovum-aervonavigaciaji-shenqi-vra-hardzakman-masin-101949647.html
Ահաբեկչական գործողություն. Պուտինը` Ռոստովում աերոնավիգացիայի շենքի վրա հարձակման մասին
Ահաբեկչական գործողություն. Պուտինը` Ռոստովում աերոնավիգացիայի շենքի վրա հարձակման մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է այսօր առավոտյան «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքի վրա ուկրաինական… 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T21:40+0400
2026-05-08T21:40+0400
2026-05-08T21:58+0400
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468620_0:0:2980:1677_1920x0_80_0_0_e90ef879e54a6357f8ea2048cd92ea3c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Օդային երթևեկության կազմակերպման Ռոստովի տարածաշրջանային կենտրոնին հասցված հարվածը ահաբեկչության ևս մեկ գործողություն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է այսօր առավոտյան՝ Դոնի Ռոստովում «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով: Օրվա երկրորդ կեսին տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավի և երկրի մյուս վայրերի օդանավակայանների միջև թռիչքների իրականացումը մասամբ վերականգնվել է:Այսօր ավելի վաղ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել էր, որ գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների օդային հարձակման: Չալտիր գյուղում վնասվել է 50 առանձնատուն և 3 ավտոմեքենա։ Հարավարևելյան արդյունաբերական գոտու Մյասնիկովի շրջանում հրթիռի ընկնելու հետևանքով պահեստային տարածքներում հրդեհ է բռնկվել, փլուզվել է պահեստի շենքը, հրդեհը մեկուսացվել է: Դոնի Ռոստովում վնասվել են նաև բնակելի տներ և «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99468620_0:0:2732:2048_1920x0_80_0_0_729304d599911d63b8b61328362ae4ea.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին
21:40 08.05.2026 (Թարմացված է: 21:58 08.05.2026)
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է այսօր առավոտյան «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Օդային երթևեկության կազմակերպման Ռոստովի տարածաշրջանային կենտրոնին հասցված հարվածը ահաբեկչության ևս մեկ գործողություն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է այսօր առավոտյան՝ Դոնի Ռոստովում «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով: Օրվա երկրորդ կեսին տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավի և երկրի մյուս վայրերի օդանավակայանների միջև թռիչքների իրականացումը մասամբ վերականգնվել է:
«Կիևի ռեժիմը ևս մեկ գործողություն է կատարել, անշուշտ, ահաբեկչական բնույթի, այն է՝ հարված է հասցրել օդային երթևեկության կազմակերպման Ռոստովի տարածաշրջանային կենտրոնին», – ասել է Վլադիմիր Պուտինը:
Այսօր ավելի վաղ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել էր, որ գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների օդային հարձակման: Չալտիր գյուղում վնասվել է 50 առանձնատուն և 3 ավտոմեքենա։ Հարավարևելյան արդյունաբերական գոտու Մյասնիկովի շրջանում հրթիռի ընկնելու հետևանքով պահեստային տարածքներում հրդեհ է բռնկվել, փլուզվել է պահեստի շենքը, հրդեհը մեկուսացվել է: Դոնի Ռոստովում վնասվել են նաև բնակելի տներ և «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքը: