ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Իշխանությունը պետք է չափորոշիչ սահմանի իր խոսույթի և վարքի առումով, նման պահվածքը մեր ազգին պատիվ չի բերում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Փաշինյանը գոտկատեղից ներքև հարվածներ է հասցնելու ընտրություններից առաջ, նա գրոհելու է, երբ հասկանա, որ չի հաղթելու։ Նա ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, թե ընդդիմադիր երեք ուժերը չեն անցնելու խորհրդարան, դա էժանագին քարոզչական հնա՞րք է, թե քայլերի է պատրաստվում։ Ակնհայտ է, որ նա հեռանալու միտք չունի, հեռացող իշխանության նշույլներ չկան»,- մեկնաբանեց Նորիկյանը։
Խոսելով օրերս տեղի ունեցած Վեդիի դեպքերից, փաստաբանը նկատեց, որ սահմռկեցուցիչ է, վիժվածքները, հանցագործները պետք է քրեական պատասխանատվության ենթարվեն․
«Այս դեպքը ցուցիչ է, որ Հայաստանում ինստիտուտները կայացած չեն, մինչև չես բամփում գլխներին, չեն աշխատում, անգործություն է։ Հանցագործները վստահ են եղել, որ չեն պատժվի, այլապես կրքերին հագուրդ չէին տա»։
Մանրամասները՝ տեսնայութում։
–00—ԱՊ