Վաղվա մեր գործողությունները կախված կլինեն նրանից՝ ինչ կտեսնենք այսօր․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին խաղաղ շքերթ չի խոստանում։

«Վաղը կախված է նրանից, թե ինչ կլսենք այսօր։ Մենք նույն կերպ կգործենք։ Երեկ մենք պատասխանեցինք Ռուսաստանի օդային հարձակումներին»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի:

Հիշեցնենք՝ մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարել է հրադադար։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր. 

«Մենք կրկին զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին քաղաքը անհապաղ լքելու անհրաժեշտության մասին»։

Leave a comment