Քանի մարդ է մասնակցել Էջմիածնում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19։10-ի դրությամբ. ԻՔՄ-ն թվեր է հրապարակել

Քաղաքականություն

08.05.2026 | 21:03

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, որ մայիսի 8-ին Էջմիածնում «Հայաստան» դաշինքի նախընտրական մեկնարկային հանրահավաքին աերոնկարահանման և անհատական հաշվարկի արդյունքում արձանագրվել է շուրջ 2000 մասնակից։ Հաշվարկը կատարվել է 19։10-ի դրությամբ՝ ներառելով նաև հարակից տարածքները։

«Այսօր՝ մայիսի 8-ին, Էջմիածնի «Անմար կրակ» հուշահամալիրի տարածքում 18:00-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19։10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2000 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Leave a comment