Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մեկնել է Մոսկվա։
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, նա մասնակցելու է Հաղթանակի օրվա տոնակատարություններին։
Ինչպես անցյալ տարի, Լատվիան, Լիտվան և Էստոնիան մերժել են Ֆիցոյին թույլ տալ հատել իրենց օդային տարածքը։ Սլովակիայի վարչապետը Ռուսաստան է թռել Չեխիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի օդային տարածքների միջոցով։
Նա ասել է, որ շատ քննադատությունների է արժանացել Մոսկվայում Կարմիր բանակի զինվորների հիշատակը հարգելու իր որոշման համար։