ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ գնդակոծել են իրանական 2 լցանավ

https://arm.sputniknews.ru/20260508/amn-zinvvorakannery-hajtararel-en-vor-gndakvotsel-en-iranakan-2-lcanav-101942756.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99646136_0:161:510:544_1920x0_80_0_0_71e37299e18dd4661027e3c25f40369f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, լցանավ, օման

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, լցանավ, օման

Բաժանորդագրվել

Նշվում է, որ ամերիկյան կործանիչը ռազմամթերք է արձակել երկու լցանավերի ծխախողովակների ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ԱՄՆ զինվորականները գնդակոծել են Իրանին պատկանող երկու դատարկ լցանավ, որոնք փորձում էին մտնել Օմանի ծոցում գտնվող իրանական նավահանգիստ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ–ն շարքից հանել է «M/T Sea Star III» և «M/T Sevda» լցանավերը` նախքան դրանք կմտնեին Օմանի ծոցի իրանական նավահանգիստ, ինչը կլիներ ԱՄՆ շարունակվող շրջափակման խախտում», – ասվում է զինվորականների հաղորդագրության մեջ:

Հրամանատարությունը նշում է, որ ամերիկյան կործանիչը «շարքից հանել է երկու լցանավերը»՝ զինամթերք բաց թողնելով դրանց ծխախողովակների ուղղությամբ:

Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Իրանն ու ԱՄՆ–ն Հորմուզն աստիճանաբար բացելու շուրջ համաձայնության են եկել. ԶԼՄ

Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Leave a comment