Խաղաղ ենթակառուցվածքներին հարվածելը Կիևի ռեժիմի ահաբեկչական բնույթի դրսևորումն է․ Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260508/khaghagh-entakarucvatsqnerin-harvatsely-kievi-rezhimi-ahabekchakan-bnujti-drsevvorumn-e-peskvov-101924873.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100220617_200:0:1323:842_1920x0_80_0_0_0165a4c89af211d5c5b6950ce856146b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, դոնի ռոստով, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա, ռուսաստան

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, դոնի ռոստով, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա, ռուսաստան

Բաժանորդագրվել

Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները խաղաղ ենթակառուցվածքներին, տներին և առանձին քաղաքացիներին Կիևի ռեժիմի ահաբեկչական բնույթի դրսևորումն են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կիևի ռեժիմը շարունակում է հարվածներ հասցնել խաղաղ ենթակառուցվածքներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, խաղաղ տներին, պարզապես առանձին քաղաքացիների: Սա Կիևի ռեժիմի ահաբեկչական բնույթի դրսևորումն է»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստանի հարավում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները:

Նա նշել է, որ Ռուսաստանի հարավում օդային տարածքի սահմանափակումների հետևանքների գնահատմամբ զբաղվում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը:

Ավելի վաղ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել էր, որ գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռի օդային հարձակման: Չալտիր գյուղում վնասվել է 50 առանձնատուն և 3 ավտոմեքենա: Մյասնիկովսկի շրջանի հարավարևելյան արդյունաբերական գոտում հրթիռի ընկնելու հետևանքով բռնկվել են պահեստային տարածքներ, փլուզվել է պահեստի շենքը։ Հրդեհը մեկուսացվել է:

Դոնի Ռոստովում նույնպես վնասվել են բնակելի տներ և «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքը: Արդյունքում Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է․ չեն գործում Աստրախանի, Վլադիկավկազի, Վոլգոգրադի, Գելենջիկի, Գրոզնիի, Կրասնոդարի, Մախաչկալայի, Մագասի, Միներալնիե Վոդիի, Նալչիկի, Սոչիի, Ստավրոպոլի և Էլիստայի օդանավակայանները:

ՌԴ ՊՆ–ն Կիևի բնակիչներին և դիվանագետներին կրկին զգուշացրել է, որ նախապես լքեն քաղաքը

Հիշեցնենք` մայիսի 8-ից սկսվել է հրադադարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ: Այն կտևի մինչև մայիսի 10-ը։ Այդ ընթացքում ռուսական կողմը հարվածներ չի հասցնի Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտներին։

Մայիսի 7-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է հարվածել Մոսկվայի շքերթին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ տոնակատարությունները խափանելու ցանկացած փորձ արձագանք կստանա, և զինվորականները կպատասխանեն Կիևի կենտրոնին հարվածելով:

Leave a comment