https://arm.sputniknews.ru/20260508/patrast-enq-ashkhatvoghnerin-veradardznel-iran-ete-hakamartutjan-srman-risk-chlini-likhachvov-101938839.html
Պատրաստ ենք աշխատողներին վերադարձնել Իրան, եթե հակամարտության սրման ռիսկ չլինի․ Լիխաչով
Պատրաստ ենք աշխատողներին վերադարձնել Իրան, եթե հակամարտության սրման ռիսկ չլինի․ Լիխաչով
Sputnik Արմենիա
Լիխաչովի խոսքով` «Բուշեր» ԱԷԿ-ի նոր Էներգաբլոկների կառուցման հարթակը կենդանանում է, այնտեղ են վերադարձել շուրջ 2,2 հազար աշխատակիցներ: 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T19:04+0400
2026-05-08T19:04+0400
2026-05-08T19:07+0400
«ռոսատոմ»
ալեքսեյ լիխաչով
իրանի իսլամական հանրապետություն
«բուշեր» աէկ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_0:0:3007:1691_1920x0_80_0_0_a830aa05ef19d3bf69830c54e606b310.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Ռոսատոմը» պատրաստ է օպերատիվ կերպով և ամբողջ ծավալով Իրան վերադարձնել իր աշխատակիցներին, եթե ռազմական հակամարտության վերսկսման ռիսկեր չլինեն: Այս մասին հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Նա հստակեցրել է, որ դատելով համաշխարհային ԶԼՄ-ների նորություններից՝ իրավիճակը շարունակում է բարդ մնալ։Լիխաչովը նշել է նաև, որ Իրանում «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման հարթակը շունչ է առնում. այնտեղ են վերադարձել շուրջ 2,2 հազար աշխատակիցներ:«Հիմնական աշխատանքները կենտրոնացած են կառուցվող թիվ 2 էներգաբլոկի ամրացման և բետոնապատման վրա: Իրացնի աշխատակիցների թիվը շարունակում է աճել», – ասել է Լիխաչովը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100235420_136:0:2865:2047_1920x0_80_0_0_9130961eb399f0796f13217f0ad1b69f.jpg.webp
«ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, ռուսաստան
«ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, իրանի իսլամական հանրապետություն, «բուշեր» աէկ, ռուսաստան
Լիխաչովի խոսքով` «Բուշեր» ԱԷԿ-ի նոր Էներգաբլոկների կառուցման հարթակը կենդանանում է, այնտեղ են վերադարձել շուրջ 2,2 հազար աշխատակիցներ:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Ռոսատոմը» պատրաստ է օպերատիվ կերպով և ամբողջ ծավալով Իրան վերադարձնել իր աշխատակիցներին, եթե ռազմական հակամարտության վերսկսման ռիսկեր չլինեն: Այս մասին հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Հարթակում մեր անձնակազմի թվաքանակի ավելացման մասով պատրաստ ենք «Ռոսատոմի» աշխատակիցների օպերատիվ մոբիլիզացիային և ամբողջ ծավալով Իրան վերադարձին, երբ համոզվենք, որ ռազմական հակամարտության վերսկսման ռիսկեր չկան, և մեր ընկերների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում», – Լիխաչովի խոսքերը մեջբերում է կորպորացիայի մամուլի ծառայությունը։
Նա հստակեցրել է, որ դատելով համաշխարհային ԶԼՄ-ների նորություններից՝ իրավիճակը շարունակում է բարդ մնալ։
Լիխաչովը նշել է նաև, որ Իրանում «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման հարթակը շունչ է առնում. այնտեղ են վերադարձել շուրջ 2,2 հազար աշխատակիցներ:
«Հիմնական աշխատանքները կենտրոնացած են կառուցվող թիվ 2 էներգաբլոկի ամրացման և բետոնապատման վրա: Իրացնի աշխատակիցների թիվը շարունակում է աճել», – ասել է Լիխաչովը։