Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է 8 ասիտճանով և զբաղեցնում 15-րդ տեղը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականն ունի 1255.16 միավոր։

Դասակարգման աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, որին հաջորդում են Պորտուգալիան ու Իսպանիան։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ Բրազիլիա – 1684.97 միավոր

2․ Պորտուգալիա – 1575.32 միավոր

3․ Իսպանիա – 1574.39 միավոր

4․ Արգենտինա – 1513.38 միավոր

5․ Իրան – 1507.71 միավոր

6․ Մարոկկո – 1486.53 միավոր

7․ Ռուսաստան – 1430.32 միավոր

8․ Ղազախստան – 1403.8 միավոր

9․ Ուկրաինա – 1400.89 միավոր

10․ Ֆրանսիա – 1397.25 միավոր

Leave a comment