Լատվիայի պաշտպանության նախարարը պատրաստ է հրաժարական տալ Կիևի դրոնները չխոցելու պատճառով

Բաժանորդագրվել

Ուկրաինական դրոնը, որը թռչում էր դեպի Ռուսաստան, ավելի վաղ ընկել էր Լատվիայի Ռեզեկնա քաղաքի նավթաբազայի տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ուկրաինական դրոնները ներխուժել են երկրի օդային տարածք և չեն խոցվել: Այս մասին նա հայտարարել է Լատվիայի հանրային հեռուստատեսությանը:

Նա տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։

«Դրոնները պետք է խոցել. դա առաջին հերթին զինված ուժերի հրամանատարի և իմ՝ որպես քաղաքական ղեկավարի պատասխանատվությունն է։ Ես վերցնում եմ ամբողջ պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ, հարգում եմ ընդդիմության առաջարկը (որը կոչ է անում նրան հրաժարական տալ – խմբ.) և կընդունեմ Սեյմի՝ այդ մասով որոշումը», – ասել է Սպրուդսը։

Ավելի վաղ Լատվիայի պաշտպանության նախարարությունում պարզաբանել էին, որ երկրի տարածք մտած դրոնները չեն խոցել անվտանգության նկատառումներից ելնելով: Զինվորականները վստահություն չունեին, որ դա չի վնասի քաղաքացիական բնակչությանը կամ ենթակառուցվածքներին։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ի գիշերը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինվորականները 6 դրոններից բաղկացած խումբ են հայտնաբերել Լատվիայի օդային տարածքում, ընդ որում, դրանց թիրախներն ի սկզբանե եղել են Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

Leave a comment