Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է ավելի քան 2,48 մլն մարդ. Միգրացիայի ծառայություն

Հրապարակվել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը


ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.482.872, հայտնում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։


Տվյալները հրապարակվել են 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ։


Նշվում է, որ ըստ գտնվելու վայրի ՝ ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 586 է, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16։


Գերատեսչությունից նշել են, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը։


Նշված են նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:


 

Leave a comment