Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը

Քաղաքականություն

03.02.2026 | 21:49

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակության հետ․ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment