Թող լինի արժանապատիվ քաղաքական մրցակցություն. Խաչատուրյանը քարոզարշավի առթիվ ուղերձ է հղել

https://arm.sputniknews.ru/20260508/tvogh-lini-arzhanapativ-qaghaqakan-mrcakcutjun-khachaturjany-qarvozarshavi-artiv-ugherdz-e-hghel-101934508.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0c/84710805_4:0:1425:1066_1920x0_80_0_0_b74f95cf3d6646dfab29cc12c9e07251.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ազգային ժողովի ընտրություններ, վահագն խաչատուրյան, ուղերձ

ազգային ժողովի ընտրություններ, վահագն խաչատուրյան, ուղերձ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահը նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել՝ մաղթելով, որ ընտրական գործընթացը դառնա արժանապատիվ քաղաքական մրցակցության վերահաստատման օրինակ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Հերթական ընտրական գործընթացի նախընտրական քարոզարշավը մի փուլ է, որը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ունի առանձնահատուկ քաղաքական և արժեքային նշանակություն։ Ընտրությունները միայն իշխանության ձևավորման սահմանադրական մեխանիզմ չեն, այլ մեր հանրային հասունության, քաղաքական մշակույթի, փոխադարձ հարգանքի և պետության հանդեպ պատասխանատվության կարևորագույն չափանիշներից են»,- ասված է ուղերձում:

Ըստ Խաչատուրյանի՝ 2018 թվականից հետո ՀՀ-ում անցկացված ընտրությունները էապես ամրապնդել են հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ հաստատելով ազատ կամարտահայտության, թափանցիկության և ընտրական արդյունքների լեգիտիմության նոր քաղաքական իրականություն։

Նրա պնդմամբ՝ այս ընտրական փուլը ևս պետք է դառնա քաղաքական մտքի, գաղափարների և ապագայի վերաբերյալ մրցակցող տեսլականների առողջ ու արժանապատիվ բանավեճի հարթակ։

Խաչատուրկանը կարևորել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, թեկնածուների և նրանց համակիրների կողմից քաղաքական էթիկայի, հանրային պատասխանատվության և պետական մտածողության բարձր գիտակցությամբ առաջնորդվելը։

«Քարոզարշավը պետք է կառուցվի ոչ թե վիրավորանքի, անհանդուրժողականության կամ հասարակությունը բաժանարար գծերով տարանջատելու, այլ գաղափարների, ծրագրերի, սկզբունքների և երկրի զարգացման ուղիների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Ընդգծել է՝ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր պետական մարմինները, տեղական ինքնակառավարման կառույցները, իրավապահ և վերահսկող հաստատությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և հանրային պետական շահի գերակայությամբ:

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment