Բելգորոդի մարզում ուկրաինական հարձակումներից 3 մեծահասակ և 1 երեխա է տուժել. մարզպետ

https://arm.sputniknews.ru/20260508/belgvorvodi-marzum-ukrainakan-hardzakumneric-3-metsahasak-ev-1-erekha-e-tuzhel-marzpet-101932685.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98951740_120:0:2849:2047_1920x0_80_0_0_7bb749e8a8f4f113f9f0f6a6dabf65d7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, բելգորոդ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), կին, երեխա

ռուսաստան, բելգորոդ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), կին, երեխա

Բաժանորդագրվել

Գորա–Պոդոլ գյուղում ԱԹՍ–ն հարվածել է առանձնատան տարածքին, տուժել են 2 կանայք։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից 4 խաղաղ բնակիչ է տուժել, այդ թվում՝ 1 երեխա։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Գրայվորոնի շրջանի Կազաչյա Լիսիցա գյուղում FPV-դրոնը հարձակվել է տրակտորի վրա, ինչի հետևանքով մեկ տղամարդ ուսի և ոտքի բեկորային վնասվածքներ է ստացել: Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – «Max» հարթակում գրել է Գլադկովը։

Նա հավելել է` Գորա-Պոդոլ գյուղում անօդաչուն հարվածել է մասնավոր տան, ինչի հետևանքով 2 կանայք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել։

«Բժշկական օգնության է դիմել նաև 11-ամյա մի աղջիկ, որը երեկ Տավրովո գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վնասվածք է ստացել։ Նա տեղափոխվել է մանկական մարզային կլինիկական հիվանդանոց», – նշել է մարզպետը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment