Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս


Միջազգային

Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է: Այդ կարծիքին է ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու ասում է Կամալա Հարիսը։

«Դուք ուզո՞ւմ եք իմանալ, թե ով է Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը։ Ռուսաստանը։ Նավթի հարցի պատճառով։ Նա [Թրամփը] վերացրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում։ Նրանք գումար են վաստակում՝ վաճառելով նավթ, որը այլապես չէին կարող վաճառել։ Ի՞նչ է դա նշանակում։ Մենք ուղարկում ենք հրետանի, զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք այլապես կուղղվեին Ուկրաինա։ Այսպիսով, հետևանքները լուրջ են»,- ասաց նա։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment