Իրանն Օմանի ծոցում կալանել է Ocean Koi լցանավը

Քաղաքականություն

08.05.2026 | 16:03

Իրանը Օմանի ծոցում կալանել է Ocean Koi նավթային լցանավը՝ իրանական նավթի արտահանումը խափանելու ենթադրյալ փորձի համար։ Այս մասին հաղորդել են իրանական պետական ​​լրատվամիջոցները՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը, գրում է Reuters-ը։

Նշվում է, որ Բարբադոսի դրոշի ներքո նավարկող նավն իրանական նավթ էր տեղափոխում և «փորձում էր վնասել և խափանել նավթի արտահանումը՝ շահագործելով տարածաշրջանային պայմանները»։

«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը Օմանի ծովում հատուկ ծրագրված գործողության միջոցով առգրավել են Ocean Koi լցանավը»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ նավթը պատկանում է Իրանին։ Նավը, որը փետրվարից ԱՄՆ պատժամիջոցների տակ է, ուղեկցվել է Իրանի հարավային ափ։

Կալանքը տեղի է ունենում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի և Իրանի ուժերի բախումից հետո, որը կապում է Պարսից ծոցն Օմանի ծոցին։ Իրանը մեծ մասամբ փակել է նեղ ջրային ճանապարհը, որը փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց առաջ տեղափոխում էր աշխարհի նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment