Ինչպես հաղորդում է Ազերթաջը, Հաջիզադեն նշել է, թե «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնված են, եւ այդ իրողությունը ճանաչված է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից»։
«Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստատեսությամբ հնացած, կեղծ եւ անջատողականությունը խրախուսող նարատիվների տարածումն ակնհայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգուն, փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության սկզբունքներին։ Պետական մեդիայի անպատասխանատու եւ կողմնակալ մոտեցումն անթույլատրելի է։ Հակառակ կողմից ակնկալվում են հստակ պարզաբանումներ տվյալ հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոցների ձեռնարկում՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար», – հավելել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է ռուսական «Առաջին ալիքից»
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ ռուսական պետական «Առաջին ալիքի» «Время покажет» հաղորդման եթերում «Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը՝ դրա վրա «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունեցող, հորինված անվանման կիրառմամբ, լուրջ սադրանք է եւ անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա»։