Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում Լեռնային Ղարաբաղի քարտեզը ցուցադրելու համար

Քաղաքականություն

08.05.2026 | 15:47

«Ռուսաստանի պետական ​​«Առաջին ալիք»-ի «Время покажет» ծրագրում մայիսի 6-ին Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը, ինչպես նաև քարտեզի վրա գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործումը լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա է»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի «ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են», և այս իրողությունը ճանաչվում է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։

«Ռուսաստանի պետական ​​հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականություն խրախուսող նարատիվների  տարածումը, չնայած Ռուսաստանի հայտարարություններին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգուն։ Պետական ​​լրատվամիջոցների անպատասխանատու և կողմնակալ մոտեցումը անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը հստակ պաշտոնական պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment