Տղամարդու մասնակցությունը ծննդաբերությանը․ ում համար վախ ու սթրես, ում համար լարվածության թուլացում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մոտավորապես 10-15% դեպքերում է լինում, երբ հայրը ցանկանում է ներկա գտնվել կնոջ ծննդաբերությանը: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց մանկաբարձ–գինեկոլոգ Արմեն Բադալյանը անդրադառնալով ծննդաբերության ժամանակ տղամարդու ներկա գտնվելու դրական և բացասական ազդեցություններին:
Մանկաբարձ–գինեկոլոգի խոսքով տղամարդու ներկա գտնվելը դրական ազդեցություն ունի։ «Իհարկե, եթե անկեղծ խոսենք, ոչ բոլոր բժիշկներն են սիրում, որ ծննդաբերության ընթացքում որևէ մեկը ներկա լինի իրենց կողքին, բայց կնոջ վրա, միանշանակ, դրական ազդեցություն է ունենում։ Լինում են նաև խնդիրներ՝ օրինակ, երբ ամուսինը տեսնելով արյուն վատանում է։ Մեկ անգամ ծննդաբերության ընթացքում անհրաժեշտ էր շտապ վիրահատություն իրականացնել երեխայի կյանքը փրկելու համար, և հայրը, լսելով այդ մասին, վատացավ, հավանաբար վախից։ Այդ պահին առաջանում է խնդիր՝ օգնե՞լ կնոջը, թե՞ ամուսնուն։ Ես, որպես բժիշկ, բնականաբար, զբաղվեցի կնոջով, իսկ մյուս բժիշկները օգնեցին հորը՝ ուշքի բերելու համար։ Այս խնդիրներից խուսափելու համար խրախուսվում է տղամարդու պատրաստվածությունը»-ընդգծեց Արմեն Բադալյանը:
Մանկաբարձը պատմեց, որ իր աշխատանքային պրակտիկայի ժամանակ եղել են նաև դրական դեպքեր: «Հիշում եմ մի դեպք, երբ կինը, թեև ստացել էր ցավազրկում (էպիդուրալ անզգայացում), հոգեբանական առումով մի փոքր կոտրված էր, չէր վստահում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այդ ժամանակ ամուսինը, լսելով մեր ցուցումները, ակտիվորեն օգնում էր՝ կնոջը ճիշտ տրամադրելով և աջակցելով, որպեսզի նա կատարի մեր հրահանգները։ Արդյունքում շատ լավ ծննդաբերություն ունեցանք»-ասաց Բադալյանը:
Հաշվի առնելով մեր հասարակության մտածելակերպը Արմեն Բադալյանը չի կարծում, որ լայն տարածում կգտնի տղամարդկանց ներկայությունը ծննդաբերության ժամանակ, բացի այդ էլ դժվար թե բոլոր տղամարդիկ պատրաստ լինեն այդ իրավիճակին։
Իսկ հոգեբան Աննա Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տղամարդու ներկայությունը կնոջ ծննդաբերության ժամանակ օգնում է, որ կինը չզգա միայնակ, նվազեցնում է վախն ու սթրեսը, փոխարենը կարող է սթրեսային լինել տղամարդու համար, հոր մասնակցությունը նաև դրական է ազդում հայր-երեխա կապի վրա։
«Սա նորաձև միտումներ չեն, այլ իրական հոգեբանական աջակցություն։ Ջերմ խոսքերը, գրկելը օգնում են թուլացնել լարվածությունը, արդյունքում ծննդաբերությունը հեշտ է անցնում»,-ասաց նա։ Նա կարևորեց նախքան ծննդաբերությանը ներկա լինելը տղամարդկանց պատրաստվածությունը, հակառակ դեպքում կարող են բժշկին խանգարել, ընկնել շոկային վիճակի մեջ։
«Կարող են լինել արյուն և այլ տեսարաններ, որից տղամարդու ինքնազգացողությունը վատանա, երբեմն ունենա մեղքի զգացում՝ կապված կնոջ ցավի ու տառապանքի հետ։ Մեկ անգամ կեսարյան հատում էր, ամուսինը վիրահատության ընթացքում ուշաթափվեց և խանգարեց գործընթացին»-ասաց Բադալյանը։
Տղամարդու ներկայությունը կնոջ ծննդաբերության ժամանակ օգնում, որ կինը չզգա միայնակ, նվազեցնում է վախն ու սթրեսը, փոխարենը կարող է սթրեսային լինել տղամարդու համար։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Աննա Բադալյանը՝ նշելով, որ հոր մասնակցությունը դրական է ազդում հայր-երեխա կապի վրա և սա նորաձև միտումներ չեն, այլ իրական հոգեբանական աջակցություն։
«Ջերմ խոսքերը, գրկելը օգնում են թուլացնել լարվածությունը, արդյունքում ծննդաբերությունը հեշտ է անցնում»,-ասաց նա։ Նա կարևորեց նախքան ծննդաբերությանը ներկա լինելը տղամարդկանց պատրաստվածությունը, հակառակ դեպքում կարող են բժշկին խանգարել, ընկնել շոկային վիճակի մեջ։
«Կարող են լինել արյուն և այլ տեսարաններ, որից տղամարդու ինքնազգացողությունը վատանա, երբեմն ունենա մեղքի զգացում՝ կապված կնոջ ցավի ու տառապանքի հետ։ Մեկ անգամ կեսարյան հատում էր, ամուսինը վիրահատության ընթացքում ուշաթափվեց և խանգարեց գործընթացին»-ասաց Բադալյանը։
Սաթենիկ Խաչատրյան