Պայմանավորվում ենք՝ Գորայքում որևէ անձ առևտուր անելուց խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգա․ վարչապետ

Պայմանավորվում ենք՝ Գորայքում որևէ անձ առևտուր անելուց խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգա․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից: 

Գորայքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած ճանապարհներից, տանիքների նորոգումներից, վերջացրած այլ խնդիրներով:

Վարչապետը նշել է, որ բոլոր այդ խնդիրները լուծելի են, միայն պետք է լինել օրինապահ:

«Պայմանավորվում ենք՝ Գորայք գյուղում էս պահից սկսած՝ որևէ անձ որևէ խանութում առևտուր անելուց խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգա»,- ասել է վարչապետը՝ խոստանալով, որ բոլոր խնդիրները կլուծվեն այդ դեպքում:

Leave a comment